Սպորտ 

Ալավերդիի հանդբոլի պատանեկան հավաքականը`ժամկետից շուտ Հայաստանի չեմպիոն

analitik.am

Երևանում անցկացվող մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարում վաղը կկայանան վերջին տուրի հանդիպումները: Ալավերդիի թիմը (մարզիչ` Աշոտ Հակոբան) առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովել է չեմպիոնի կոչումը: Իսկ ահա, մրցանակային մյուս երկու տեղերին հավակնում է երեք թիմ:

Այսօր ալավերդցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տարան` 29:15(15:8) հաշվով առավելության հասնելով ՀՄԴ-ի թիմի նկատմամբ: Վերջինս առաջնությունում 4-րդ պարտությունը կրեց: Բոլոր խաղերը տանուլ է տվել և վաստակած միավոր չունի նաև ԼՂՀ-ի ընտրանին: Այն 28 : 32 (13:19) հաշվով զիջեց Աջափնյակի ներկայացուցիչներին: Ստուգատեսի վերջին օրն անհաջողակ երկու թիմերը կմրցեն իրար հետ:

Դրամատիկ ընթացք ունեցավ Վանաձոր-ԽՄՕՄՄ խաղը: Վանաձորի հավաքականը թեև մրցակցին մեկ գնդակի տարբերությամբ զիջեց առաջին խաղակեսում (14:15),սակայն հագստից հետո ետ բերեց կորցրածը: Խաղն ավարտվեց 25:25 հաշվով: Ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէր մեդալների համար պայքարող երկու թիմի համար էլ:

Վաղը  կկայանան` Ալավերդի-Վանաձոր, ԼՂՀ-ՀՄԴ, Աջափնյակ-ԽՄՕՄՄ հանդիպումները;

Ալավերդիի հավաքականը վաստակել է 8 միավոր, ապա հաջորդում են Աջափնյակի (6), ԽՄՕՄՄ-ի (5), Վանաձորի (5), ԼՂՀ-ի (0), ՀՄԴ-ի (0) թիմերը:

Նույն շարքից