Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում Յուրա Մովսիսյանի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին» և դուրս մնաց պայքարից: Խաղի հիմնական ժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:
108-րդ րոպեին Մարկո Լիվայան գրավեց «Սպարտակի» դարպասը, իսկ վերջին րոպեին մրցավարը հյուրերի դարպասին հանիրավի 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց, որը հստակորեն իրացրեց Սերդար Ազմունը:
Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 106-րդ րոպեին:
Քառորդ եզրափակիչում «Ռուբինը» կխաղա Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:
Տեխնիկական արդյունքներ
«Ռուբին» Կազան - «Սպարտակ» Մոսկվա՝ 2:0
Մարկո Լիվայա, 108, Սերդար Ազմուն, 120+4
Հեռացում՝ Տինո Կոստա («Սպարտակ»), 112