Տնտեսություն 

Հայաստան եկող գումարները տնտեսական արդյունք չեն տալիս

analitik.am

Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստան է եկել ազգային ՀՆԱ-ից շատ գումար, իսկ տնտեսական արդյունք դա չի տալիս: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:


«Այդ մոտ վեց տարիների ընթացքում երկիր մուտք է գործել12,4  մլն դոլար: Ընդ որում, Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11,7 մլրդ: Սակայն տնտեսական աճն այդ վեց տարիների ընթացքում կազմել է 9 տոկոս: Ստացվում է տարեկան 1,5-ական տոկոս»,-ասել է Բագրատյանը:


Այդ 12,4 միլիարդից 8,4 միլիարդը կազմել են տրանսֆերները: 2,1 միլիրադով ավելացել է պետական պարտքը, երկու միլիարդով՝ մասնավոր սեկտերի: «Սակայն ո՞ւր է արտերկրից այդ միջոցների հոսքի արդյունքը: Արտերկրից այդ միջոցների ներհոսքը 1,5 անգամ ավելի է, քան նախորդ տասնվեց տարիների ընթացքում: Չէ՞ որ այդ միջոցների զանգվածային ներհոսքը սկսվել է 2002 – 2003 թթ, իսկ արդյունքը չի երեւում»,-ընդգծել է ընդդիմադիրը:


Իր պատասխանում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի անդրադարձել հարցի էությանը՝ կոչ անելով զերծ մնալ անհիմն հայտարարություններից:

Նույն շարքից