Սպորտ 

Վահանն Ասատրյանի հիշատակին նվիրված բասկետբոլի մրցաշարը Երևանում անցկացվեց երկրորդ անգամ

analitik.am

Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի նախաձեռնությամբ բուհի մարզադահլիճում անցկացվեց ամբիոնի վաղամեռիկ դասախոս Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված  բասկետբոլի 2-րդ մրցաշարը: Մասնակցեցին Հայաստանի 4 բուհերի ներկայացուցիչներ: Խաղահրապարակում էին ՖԻՄԱ-ի, Ֆրանսիական համալսարանի, Ամերիկյան համալսարանի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմերը:
Առաջին տեղի համար պայքարում ՖԻՄԱ-ի հավաքականը 80:53 հաշվով հաղթեց Ճարտարագիտական համալսարանի թիմին:
Մրցաշարի փակման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԳաբրիելՂազարյանը, մարզախաղերի ամբիոնի վարիչ,  Հարություն Մելքոնյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, Վահան Ասատրյանի կինը, ընտանիքի անդամները և ընկերները:

Նույն շարքից