Սպորտ 

Մեկնարկեց հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը

analitik.am

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը:

Մասնակցում է 4 թիմ:

Առաջինը խաղահրապարակ դուրս եկան ԼՂՀ-ի և Աջափնյակի հավաքականները: 26:9 (12:3) հաշվով հաղթեցին ԼՂՀի ներկայացուցիչները:

Շենգավիթ-ԽՄՕՄՄ խաղում ևս ուժերն անհավասար էին:

Շենգավիթցիներն առավելության հասան 40:17 (17:9) հաշվով:

Վաղը կկայանան` Աջափնյակ-Շենգավիթ, ԼՂՀ-ԽՄՕՄՄ հանդիպումները:

Նույն շարքից