Սպորտ 

Մխիթարյանը պատահաբար գաղտնիք է բացահայտել

analitik.am

Հունվարի 22-ին Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը կարծես թե հաստատել է Դորտմունդի «Բորուսայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամենյանգի տրանսֆերը: Ֆոտոսեսիայի ժամանակ լսելի է եղել, թե ինչպես է Մխիթարյանն արտաբերում «Հեյ, Պյեր, ուզո՞ւմ ես դուրս գալ այստեղ»:

Տեսանյութը հայտնվել է ակումբի թվիթերյան էջում և շատ արագ հեռացվել:

Երկրպագուները վստահ են, որ «Պյեր» ասելով Մխիթարյանը նկատի է ունեցել հենց Օբամեյանգին, ով գտնվել է նույն սենյակում և սպասել է իր հերթին նկարվելու համար:

Նույն շարքից