Սպորտ 

Չեմպիոնը կորոշվի Շենգավիթի և ԼՂՀ-ի հանդբոլիստուհիների թիմերի մրցամարտում

analitik.am

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում կայացան մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրի խաղերը:

Շենգավիթի հավաքականը 34:3 (20:1) հաշվով առավելության հասավ Աջափնյակի թիմի նկատմամբ:

ԼՂՀ-ի ընտրանին 27:15 (18:8) հաշվով հաղթեց ԽՄՕՄՄ-ի թիմին:

Շենգավիթի և ԼՂՀ-ի հավաքականները վաստակել են 4-ական միավոր:

Այս թիմերը վաղը միմյանց հետ կմրցեն առաջին տեղի համար:

Իսկ ահա, ԽՄՕՄՄ-ի և Աջափնյակի ներկայացուցիչները միայն պարտվել են, միավորներ չունեն և իրար հետ խաղում կորոշեն., թե որ թիմը պետք է հրաժեշտ տա վերջին տեղին:

Նույն շարքից