Սպորտ 

Խաղեր՝ վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում

analitik.am

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում  մեկնարկած վոլեյբոլիստների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ օրը Ստեփանակերտի  հավաքականը 3:1 հաշվով հաղթեց «Դինամո-Նոր-Նորք» թիմին: ՖԻՄԱ-ն ակնհայտորեն ուժեղ էր ԽՄՕՄՄ-ից՝ 3:0:

Այսօր կկայանա Ստեփանակերտ- ՖԻՄԱ մրցամարտը: 

Հետո խաղահրապարակը կտրամադրվի Հայաստանի վոլեյբոլիստուհիների առաջնության մասնակիցներին:Մեկնարկային խաղում կհանդիպեն «Նժդեհ» և «Սյունիք» թիմերը: Ապա հարաբերությունները կորոշեն Ստեփանակերտի և ԽՄՕՄՄ-ի կանանց թիմերը:
Վերջում  խաղահաապարակը կտրամադրվի Արմավիրի և ԽՄՕՄՄ-ի տղամարդկանց թիմերին:

Նույն շարքից