Սպորտ 

Չեմպիոն դարձավ Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը

analitik.am

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասարահում ավարտվեց միչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձավ Շենգավիթի հավաքականը:

Վճռական խաղում այն 32:16 (17:8) հաշվով առավելության հասավ ԼՂՀ-ի թիմի նկատմամաբ: Շենգավիթի թիմի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը հայտնեց, որ գոհ է իր սաների մրցելույթից:

ԼՂՀ-ի հավաքականի մարզիչ Վարդգես Մխիթարյանը երեք տարի առաջ Երևանից  տեղափախվել  է Ստեփանակերտ: Արցախում  նրան բնակարան է տրամադրվել, ստեղծվել են բոլոր պայամանաները արդյունավետ աշխատելու համար: Երիտասարդ մասնագետը հույս հայտնեց, որ ԼՂՀ-ի թիմի Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր դառնալը խթան կհանդիսանա ավելի եռանդուն աշխատելու համար:

3-րդ մրցանակակիր դարձավ Աջափնյակի հավաքականը, որը եզրափակիչ փուլի մրցաշարում առաջին հաղթանակը տարավ՝ 23:10 (10:6) հաշվով առավելության հասնելով ԽՄՕՄՄ-ի ներկակացուցիչների նկատմամաբ:

Թիմերը բաշխվեցին այսպիսի հերթականությամբ՝1. Շենգավիթ՝ 6 միավոր, 2. ԼՂՀ՝ 4, 3. Աջափնյակ՝ 2, 4. ԽՄՕՄՄ՝ 0:

Մրցանակակիր թիմերի խաղացողները հանդիսավորությամբ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Նույն շարքից