Սպորտ 

ՖԻՄԱ-ի վոլեյբոլիստների հավաքականն ապահովել է Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը

analitik.am

Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում հանդիպումներ անցկացրին  վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների Հայաստանի  առաջնությունների մասնակիցները:

Առաջինը խաղահրապարակ մտան վոլեյբոլիստների  ՖԻՄԱ-ի  և Ստեփանակերտի հավաքականների խաղացողները: ՖԻՄԱ-ն  3:0 հաշվով առավելության հասավ և գոծճնականում անահասնելի դարձավ մրցակիցների համար: Այն 9-րդ անգամ անընդմեջ հռչակվեց տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն: ԽՄՕՄՄ-ի տղամարդկանց ընտրանին 3:0 հաշվով պարտության մատնեց Արմավիր թիմին: Տղամարդկանց մրցաշարում  սուր մրցակցություն է ծավալվել,  2-րդ և 3-րդ տեղերը գրավելուն հավակնում է չորս թիմ: 

«Նժդեհ» և Սյունիքի մարզուհիների հավաքականի խաղում 3:0 հաշվով հաղթեց «Նժդեհը»: ԽՄՕՄՄ-ի մարզուհիները 3:0 հաշվով առավելության հասան  Ստեփանակերտի թիմի նկատմամբ:

  

Նույն շարքից