Սպորտ 

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդները չեն ուրախացնում

analitik.am

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց մրցելույթներով  չեն ուրախացնում:

48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը երկամարտի 148 (65+83) կգ արդյունքով խմբում գրավեց 8-րդ տեղը: Լավագույն արդյունքը ցույց տվեց ալբանուհի Շքիպոնյե Բրահյան`173 (78+95) կգ:

 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 250 (107+143) կգ արդյունքով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Ոսկե մեդալը նվաճեց հյուսիսկորեացի օլիմպիական խաղերի չեմպիոն Օմ Յուն Չհոլը` 296 (128+168) կգ:

Նույն շարքից