Սպորտ 

Երևանի «Նժդեհ» վոլեյբոլիստուհիների թիմը` Հայաստանի չեմպիոն

analitik.am

Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվեց վոլեյբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլի մրցաշարը: Չեմպիոն դարձավ Երևանի «Նժդեհ» թիմը:

Մարզիչ Խաչիկ Ասմարյանի սաները 3:0 հաշվով հաղթեցին ԽՄՕՄՄ-ի հավաքականին:
Սյունիքի թիմը 3:0 հաշվով առավելության հասավ Ստեփանակերտի վոլեյբոլիստուհիների հավաքականի նկատմամբ:

«Նժդեհը»  վաստակեց 18 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրաց Սյունիքի թիմը ետ մնաց 7 միավորով: Երրորդ տեղ գրավեց ԽՄՕՄՄ-ի հավաքականը: Չորրորդը Ստեփանակերտի թիմն է:
«Նժդեհի» ավագ Աննա Գալուստյանը ճանաչվեց 2014-ի կանանց վոլեյբոլի Հայաստանի  առաջնության լավագույն խաղացող և արժանացավ հատուկ մրցանակի:

Նույն շարքից