Սպորտ 

Հինգ խաղ և հինգ պարտություն

analitik.am

Ռուսաստանի  Ձերժինսկ քաղաքի մարզապալատում անցկացված մինչև 14 տարեկան բասկետբոլիստների Եվրալիգայի մրցաշարում իր նորամուտը նշեց Հայաստանի չեմպիոն Երևանի «Գրանդ սպորտ» ակումբի թիմը: Մարզիչ Վարդան Խաչատրյանի սաները առաջին փուլում տանուլ տվեցին բոլոր` 5 հանդիպումները: Վերջին խաղում մերոնք 44:32 հաշվով պարտվեցին Սանկտ Պետերբուրգի «Վալիլեոստովսկայա» թիմին:

2-րդ փուլի մրցաշարը կանցկացվի 2015-ի հունվարի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում, իսկ 3-րդ փուլը կկայանա մարտի 26-29-ը լատվիական Վենտսպիլս քաղաքում:

Նույն շարքից