Սպորտ 

Ծանրորդուհի Աննա Գովելյանն աշխարհի առաջնությունում 22-րդն է

analitik.am

Ալմաթիում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ ոչնչով չեն ուրախացնում:

53 կգ քաշային մարզուհիների պայքարում 25-ամյա Աննա Գովելյանը հանգրվանեց աղյուսակի 22-րդ հորիզոնականում`175 (80 +95) կգ:

Մրցահարթակ էր դուրս եկել 34 մարզուհի: Մրցակցությունից դուրս էր ղազախստանցի 21-ամյա ծանրորդուհի Զուլֆիյա Չինշանլոն` 232 (98+134) կգ:

Այսօր մրցահարթակ դուրս կգա 69 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն, 27-ամյա Վանիկ Ավետիսյանը: Էջմիածինը ներկայացնող այս մարզիկից սպասելիքները մեծ են:

Նույն շարքից