Սպորտ 

Ծանրորդ Վանիկ Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

analitik.am

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային  Վանիկ Ավետիսյանը  պոկում վարժությունում 141 կգ արդյունքով գրավեց 13-րդ, իսկ հրում վարժությունում՝ 179 կգ ցուցանիշով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ավետիսյանը երկամարտում 320 կգ արդյունքով 5-րդն է: Եվրոպայի առաջնության 27-ամյա արծաթե մեդալակիրը 5 կգ-ով բարելավեց ապրիլին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնության իր ցուցանիշը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2008-ի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2009 և 2013 թթ աշխարհի չեմպիոն, 27-ամյա չինացի Հյուի Լյաոն: Երկամարտում նա ցույց տվեց 359  (166+ 193) կգ:

Նույն շարքից