Սպորտ 

Հայաստանից երկու մասնակից՝ 77 կգ քաշային ծանրորդների աշխարհի առաջնությունում

analitik.am

Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատի մրցահարթակում այսօր պայքարը կշարունակեն ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակիցները:

Ստուգատեսը վարկանիշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Ցավոք Հայաստանի ներկայացուցիչները բարձր արդյունքներով չեն ուրախացնում:

Այսօր 77 կգ քաշային ծանրորդների C խմբի 10 մասնակիցների թվում կպայքարի 17-ամյա Հակոբ Մկրտչյանը, որը  երկամարտի 319 (142+177) կգ արդյունքով Չինաստանի Նանկին քաղաքում կայացած պատանեկան ամառային 2-րդ խաղերում դարձել էր չեմպիոն:

Վաղը՝ նոյեմբերի 12-ին, մրցավեճը կսկսեն 77 կգ քաշային կարգի ուժեղագույնները՝ A խմբի 11 մասնակիցները: Մրցահարթակ դուրս կգա 32-ամյա Արա Խաչատրյանը:

 

Նույն շարքից