Սպորտ 

Փայլուն մրցելույթ` Սարգիս Սարխոյանի սահմանած պարգևների խաղարկության սեղանի թենիսի միջազգային մրցաշարում

analitik.am


Բաթումում  անցկացվեց հանրածանոթ սեղանի թենիսիստ,  67-ամյա Սարգիս Սարխոյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Սարխոյանը 28 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, Եվրալիգայի քառակի հաղթող, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, խառը զույգերի աշխարհի փոխչեմպիոն`երևանցի Էլմիրա Անտոնյանի ընկերակցությամբ, Համաշխարհային ունիվերսիադայի բացարձակ չեմպիոն, գլխավորել է ԽՍՀՄ պատանեկան, Իտալիայի կանանց հավաքականները:

Մրցաշարում, որին  մասնակցում էին Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Բուլղարայի,  Վրաստանի, Հայաստանի մարզիկ- մարզուհիները, փայլուն հանդես եկան մեր երկրի ներկայացուցիչները: Նրանք մեդալների հարուս ավարի տիրացան, բոլոր խմբերի մրցումներում:

Հայաստանի հավաքականի կազմում երևանցի 20, վանաձորցի 3 խաղացող էր:


Ստուգատեսի արդյունքները` ըստ խմբերի.


Տղամարդիկ (մենախաղեր)


1. Մեսրոպ Ղուկասյան (Հայաստան)
2. Հարություն Հարությունյան ( Հայաստան)
3. Լևան Պավլիշավիլի (Վրաստան)


Կանայք (մենախաղեր)


1. Վերիկո Բարամիձե (Վրաստան)
2. Լուիզա Նազարյան (Հայաստան
3. Հասմիկ Խաչատրյան (Հայաստան)


Պատանիներ  (մենախաղեր)


1. Զուրաբ Տեբիձե (Վրաստան)
2. Դավիթ Վարդանյան (Հայաստան)
3.  Նարեկ Նիկողոսյան (Հայաստան)


Աղջիկներ  (մենախաղեր)


1. Մոնիկա Մասանիևա (Բուլղարիա)
2. Աննա Նիկոլյան (Վրաստան)
3. Մարիամ Մանուկյան (Հայաստան)


Տղամրադիկ  (զուգախաղեր)


1. Մեսրոպ Ղուկասյան- Ալեքսանդր Դիարյան (Հայաստան}
2.Գևորգ Աբրահամյան- Տիգրան Մկրտչյան (Հայաստան)
3. Էդգար Ռաֆայելյան  (Հայաստան)-Տապտան Յոլջեն (Թուրքիա)


Կանայք (զուգախաղեր)


1. Վերիկո Բարամիձե -Աննա Նիկոյան (Վրաստան)
2. Մերի Հովհաննիսյան (Հայաստան) -Մոնիկա Տասանևա (Բուլղարիա)
3. Լուիզա Նազարյան-Մարիամ Մանուկյան (Հայաստան)

Նույն շարքից