Սպորտ 

Աշխարհի առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել 63 կգ քաշային Հայաստանի երկու ծանրորդուհի

analitik.am

Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի ոլորտը ներգրավվեցին  63 կգ քաշային  ծանրորդուհիները: C և B խմբերում են՝ Քրիստինե Պետրոսյանն ու Իզաբելա Յայլյանը:
22-ամյա Պետրոսյանը պոկում վարժությունում 87 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը, իսկ հրում վարժությունում գլխից վեր պահեց 102 կգ-ոց ծանրաձողը և հանգրվանեց 10-րդ հորիզոնականում: Երկամարտի 189 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդուհին 14 մասնակիցների պայքարում 8-րդն է:

Լավագույն ցուցանիշն ունի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Հերա Կիմը՝ 201 (87+ 114) կգ:
63 կգ քաշայինների B խմբում 14 մասնակից է:

Նույն շարքից