Սպորտ 

Ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն աշխարհի առաջնության B խմբում զբաղեցրեց 7-րդ տեղը

analitik.am

Ալմաթիում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային մարզուհիների  B խմբի մրցաշարում պայքարն ավարտեցին 14 մասնակցիները:

Հայաստանը ներկայացնող 19-ամյա  Իզաբելա Յայլյանը երկամարտի 207 (97 +110) կգ արդյունքով  զբաղեցրեց 7-րդ տեղը: C խմբում  հանդես եկած 22-ամյա գյումրեցի Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 189 (87+102) կգ ցուցանիշով առայժմ 22-րդ հորիզոնականում է:

Իսկ B խմբում 239  (108+ 131) կգ արդյունքով առաջին տեղը գրավեց ռուսաստանցի 19-ամյա ծանրորդուհի Նադեժդա Լիխաչյովան:

Աշխարհի չեմպիոնուհին հայտնի կդառնա նոյեմբերի 13-ին, երբ պայքարը կավարտեն A խմբի մարզուհիները: Դրանից հետո  կհստակեցվի, թե Յայլյանն ու Պետրոսյաննը վերջնականորեն ո՞ր տեղերն են զբաղեցրել:

Նույն շարքից