Տնտեսություն 

Մաքսային միությունը հնարավորություն կտա սպառողներին գազի համար ավելի քիչ վճարել

analitik.am

Եթե Հայաստանը չմտներ Մաքսային միություն, մեր սպառողները գազի համար կվճարեին մոտ 500 դոլար (ներկա 386 դոլարի փոխարեն-խմբ): Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:


«Սահմանի վրա գազի գինը կկազմեր 270 դոլար, իսկ սպառողները կվճարեին մոտ 500 դոլար մհազար խմ-ի համար»,-ասել է նա:


Նշենք, որ Հայաստանի սպառողները հիմա էլ գազն ստանում են կրկնակի բարձր գնով. Թեև «ՀայՌուսգազարդը» սահմանին գազն ստանում է 189 դոլարով (հազար խմ-ի համար), բայց սովորական սպառողները գազի համար վճարում են 156 հազար դրամ (մոտ 386 դոլար):


Ամսական 10 հազար խմ-ից ավելի ծախսողները գազն ստանում են 276,98 դոլարով:


Հարցին, թե ինչու են սպառողները կրկնակի թանկ վճարում գազի համար, Մովսիսյանը պատասխանեց, որ գազը մինչև սպառողին հասցնելը ծախսեր են արվում, բարձր ճնշման վիճակից այն բերվում է ցածր ճնշման վիճակի:


Իսկ դիտարկմանը, թե այդ նույնը արվում է նաեւ այլ երկրներում, սակայն այնտեղ սպառողները գազի դիմաց կրկնակի թանկ չեն վճարում, նախարարը որեւէ կերպ չարձագանքեց:

Նույն շարքից