Սպորտ 

Նիցայում հանդես կգա Հայաստանի ազատ ոճի 5 ըմբիշ

analitik.am

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում: Մեր երկրի հինգ ներկայացուցիչ կարողությունները կստուգի նոյեմբերի 27-30-ը Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ   Արայիկ Բաղդադյանը և նրա օգնական Հովսեփ Հովսեփյանը մրցագորգ դուրս կբերեն  Գարիկ Բարսեղյաին (57 կգ ), Դավիթ Սաֆարյանին, Արթուր Առաքելյանին ( երկուսն էլ՝ 65 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ) և Մուսա Մուրթազալիևին (84 կգ):

 

Նույն շարքից