Սպորտ 

Հայաստանի պատանի հոկեյիստները հաղթեցին իրենց չեխ հասակակիցներին

analitik.am

Տափօղակով հոկեյի Հայաստանի պատանեկան հավաքականը Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում  դարձավ բրոնզե մեդալակիր:
Երրորդ տեղի համար պայքարում մերոնք հաղթեցին Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի ներկայացուցիրներին:
Մրցաշարի լավագույն դարպասապահ  ճանաչվեց Հայաստանի պատանեկան հավաքականի դարպասապահ Լևոն Ստեփանյանը:
Մրցաշարի հաղթող  դարձավ Բելառուսի ընտրանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի հավաքականը:

Ստուգատեսին մասնակցում էին նաև Լեհաստանի, Լիտվայի ընտրանիները:
Հավելենք նաև, որ տափօղակով հոկեյի Հայաստանի պատանեկան հավաքականը հիմնականում համալրել են Երևանի «Արարատ» հոկեյի ակումբի խաղացողները:
Հավաքականի գլխավոր մարզիչն է Վյաչեսլավ Սերպինսկովը:

Հայաստանի հավաքականի կազմը. դարպասապահներ՝ Լևոն Ստեփանյան, Արսեն Գասպարյան, պաշտպաններ՝ Արգիշտ Խաչատրյան, Արտյոմ Մանուկյան, Սամվել Դավթյան, Սերգեյ Սապեգո, Արմեն Ղազարյան, հարձակվողներ՝ Արտյոմ Բազյան, Ալեքսանդր Օհանյան, Եգոր Սերպինսկի, Գեորգի Բադալյան, Գեորգի Բուրդոյան, Իվան Սարկիսով, Արթուր Սարգսյան, Եվգենի Մեխով, Ռուբեն Մովսիսյան:

Նույն շարքից