«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն կարիերան շարունակելու է Չինաստանի առաջնությունում:
33-ամյա արգենտինացին համալրել է «Հեբեյ Չայնա Ֆորչուն» թիմ շարքերը:
Ավելի վաղ կատալոնական գրանդը հայտարարել էր, որ Մասկերանոն 7,5 տարի թիմում անցկացնելուց հետո լքում է ակումբը:
Հավելենք, որ արգենտինացին կատալոնական ակումբի կազմում նվաճել է 18 տիտղոս: