Սպորտ 

Հայաստանի սամբիստները դեմ չեն իրենց կարողությունները Բաքվում ցուցադրելուն և պարտավորվում են 2 մեդալ նվաճել

analitik.am

2015-ին Ադրբեջանի կայրաքաղաք Բաքուն հյուրընկալելու է առաջին անգամ անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական խաղերըի մասնակիցներին: Ստուգատեսի ծրագրում է նաև սամբոն:

 

Եվ ահա, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության նիստում քննարկվել է հայ սամբիստների մասնակցության հարցը և որոշվել է, որ մեր երկրի հավաքականը կմասնակցի այդ փորձությանը: Ավելին, ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում, մեր երկրի այս մարզձևի ներկայացուցիչները պարտավորվում են 2 մեդալ նվաճել:

Որոշումում մասնավորապես ասված է.

 

1. Մասնակցել «Բաքու-2015» Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերին:

 

2. Վերանայել 2015 թ. մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում:

 

3. Հանրապետական ընտրական մրցումներ անցկացնել մինչև 57, 90 կգ (տղամարդիկ) և մինչև 52 կգ (կանայք) քաշային կարգերում ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար:

 

4. Ուսումնամարզական հավաքներ կազմակերպել և ապահովել մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերի «Բաքու-2015»-ի խաղերին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու համար:

 

5. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան պարտավորվում է «Բաքու-2015»-ի խաղերում նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից  անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում:

 

Նույն շարքից