Սպորտ 

Տիտղոսակիր ծանրորդուհի Մելինե Դալուզյանն էլ չարդարացրեց սպասելիքները

analitik.am

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող  ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար, սպասելիքները չարդարացրեց նաև  69 կգ քաշային Եվրոպայի կրկնակի չեմպիոն  և աշխարհի առաջնությունների  կրկնակի բրոնզե մեդալակիր, 26-ամյա Մելինե Դալուզյանը: Նա իր 6 մոտեցումներից 4-ն արդյունավետ օգտագործեց  և երկամարտի 227  (102+ 125) կգ արդյունքով 31 մարզուհիների պայքարում հանգրվանեց աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Չեմպիոն դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ, 20-ամյա Հուի Ուն Ռյոն` 265 (120+145) կգ:
Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված մեր երկրի 6 պատվիրակից մնացել է մրցահարթակ դուրս գա ն գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:
Իսկ լավագույն արդյունքն առայժմ ցույց է տվել Դալուզյանը:

Նույն շարքից