Սպորտ 

Երկու հայ ծանրորդ աշխարհի առաջնությունում միմյանց դեմ պայքարում

analitik.am

Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ընթացող  ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր  պայքարի ոլորտ  են ներգրավվել 75 կգ քաշային ծանրորդուհիները և 105 կգ քաշային ծանրորդները:
105 կգ քաշային 41 ծանրորդների պայքարին մասնակցում են Ռուսաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն 26-ամյա Դավիթ Բեջանյանը և Հայաստանի հավաքականի անդամ, Նանկինում կայացած պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն, 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը:
Հայ երկու ծանրորդն էլ հանդես են գալիս ուժեղագույնների ՝ A խմբի 12 մարզիկների մրցավեճում:

Նույն շարքից