Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 7-րդ տեղը: 17-ամյա ծանրորդի երկամարտի արդյունքն է`396 (183+213) կգ: Սիմոնը պոկում վարժությունում սահմանեց պատանիների աշխարհի ռեկորդ`183 կգ:
Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը երկամարտի 427 (187+240) կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը: 432 (190+242) կգ արդյունքով աշխարհի չեմպիոն հռչակվեց ղազախ Իլյա Իլյինը: Նա միայն անձնական քաշով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ուզբեկստանցի Ռուսլան Նուրուդինովին` 432 (193+293) կգ: