Տնտեսություն 

Իրանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել դեպի Հայաստան երկաթուղու իր հատվածը

analitik.am

Իրանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել դեպի Հայաստան երկաթուղու իր տարածքով անցնող հատվածը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:


«Իրանն արդեն տրամադրել է 1,5 մլն դոլար տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմելու համար: Այն արդեն ավարտված է և մոտ ժամանակներս կներկայացվի հասարակությանը: Մեր բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ իրանական կողմը իր տարածքում 160 կմ երկարությամբ երկաթգիծը կկառուցի սեփական միջոցներով: Եթե մենք ֆինանսներ գտնենք մեր հատվածի շինարարության համար, կկարողանանք զուգահեռաբար սկսել աշխատանքները»,-ասել է նախարարը:


Ավելի վաղ նշվել էր, որ երկաթգծի շինարարության արժեքը կկազմի մոտ 35 մլրդ դոլար: Շինարարության ժամկետը կկազմի մոտ 6 տարի, շահագործումը՝ 50 տարի: Նախատեսվում է, որ շինարարությունը կսկսվի 2015-ի առաջին եռամսյակում:


Ենթադրաբար, Իրան-Հայաստան երկաթգծի հայկական հատվածի երկարությունը կկազմի 316 կմ և կանցնի Մեղրիից Գավառ:

Նույն շարքից