Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատի մրցահարթակում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը օլիմպիական խաղերի համար վարկանիշային է, այսօր կարողությունները կդրսևորի Հայաստանի երեք պատվիրակ: Մեդալները կխաղարկեն +75 կգ քաշային մարզուհիները և +105 կգ քաշային ծանրորդները:
26 ծանորդուհի կպայքարիների ուժեղագույնների` A խմբում: Մրցահարթակ դուրս կգա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 27-ամյա Հռիփսիմե Խուրշաուդյանը:
Նա տևական հեռացել էր ծանրամարտից, սակայն մայր դառնալուց հետո, 2014-ին մասնակցեց Իսրայելի Թել Ավիվիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությանը և երկամարտի 232 (102+130) կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:
Իսկ 34 ծանրորդների պայքարին կմասնակցեն 24-ամյա Հայկ Հակոբյանն ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 24-ամյա Ռուբեն Ալեքսանյանը:
Հայկը հանդես կգա B խմբում: A խմբի 12 մասնակիցներ թվում է Ռուբենը:
Վերջինս Եվրոպայի առաջնությունում երկամարտի 436 (190+ 236) կգ ցուցանիշով դարձել էր արծաթե մեդալակիր:
Այսօր սպասելիքներ կան մեր պատվիրակներից, մնում է, որ դրանք իրականան:
Հիշեցնենք, որ առայժմ այս ստուգատեսում մերդնք մեդալ չեն նվաճել: