Սպորտ 

Ծանրորոդ Հայկ Հակոբյանը` B խմբում 3-րդն է

analitik.am

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային մարզիկների B խմբում 24-ամյա գյումրեցի Հայկ Հակոբյանը 6  անգամ մոտեցավ ծանրաձողին և 4 անգամ մրցափորձն արդյունավետ օգտագործեց: Ի վերջո, երկամարտի 400 (182+218) կգ ցուցանիշով նա  B խմբում գրավեց 3-րդ տեղը:  Նրանից առաջ անցան ճապոնացի  Կազումի Օտան` 406 (187+219) կգ և Ուզբեկստանի պատվիրակ Իվան Եֆրեմովը՝ 405 կգ (188+217) կգ:

+75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում 14-րդ արդյունքը ցույց տվեց` 107 կգ: Լավագույն ցուցանիշն ունի Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կաշիրինան` 155 կգ: Նա թարմացրեց իրեն պատկանող աշխարհի ռեկորդը:

Առջևում` հրում վարժությունն է:

Նույն շարքից