Սպորտ 

Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհում 15-րդն է

Արդեն հայտնել ենք, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում 14-րդ արդյունքն է ցույց տվել`107 կգ:

Հրում վարժությունում Հռիփսիմեն սկզբում սանձեց 130 կգ-ոց ծանրաձողը: Հետո նա հաղթահարեց 136 կգ, բայց  չկարողացավ գլխավերևում պահել 139 կգ-ոց ծանրաձողը: Մեր երկրի ներկայացուցիչը երկամարտի 243 կգ արդյունքով զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:

Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կաշիրինան երկամարտի 348 կգ արդյունքով դարձավ չեմպիոն, նաև աշխարհի 5 նոր ռեկորդ սահմանեց:

Նույն շարքից