Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատի մրցահարթակում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ակնկալիքները մեծ էին +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանից, սակայն նա ձախողվեց:
Պոկում վարժությունում արարատցի ծանրորդը երեք անգամ մոտեցավ ծանրաձողին, սակայն չկարողացավ բարձրացնել 190 կգ և 0 ստացավ;
Ալեքսանյանը միավոր չգրանցեց Հայաստանի հավաքականի օգտին, որը պայքարում է օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Կատարվածն անսպասելի է և շատ տխուր: