Սպորտ 

Հայաստանի պատանի բասկետբոլիստների հաջող մրցելույթը Բաթումում

Վրաստանի Բաթում քաղաքում կայացած պատանի բասկետբոլիստների մրցաշարերում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրից մասնակցում էին Երևանի Շենգավիթ և Արաբկիր համայնքների մարզադպրոցների հավաքականները:
Մինչև 11 տարեկան պատանիների պայքարում Շենգավիթի մարզադպրոցի ընտրանին (մարզիչ` Դավիթ Կիխյան) զբաղեցրեց երրորդ տեղը, առաջ թողնելով միայն  Բաթումի և Օզուրգետիի հավաքականներին:
Մինչև 13 տարեկան պատանիների մրցաշարում  Արաբկիրի մարզադպրոցի հավաքականը (մարզիչ` Արեգ Վաթյան) գրավեց առաջին տեղը՝ արժանանալով գլխավոր մրցանակին:

Նույն շարքից