Սպորտ 

Ծանրամարտի 2017-ի աշխարհի առաջնության մասնակիցներին կհյուրընկալի Մալայզիան

2017-ի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մալայզիայի Պենանգ քաղաքում: Որոշումն ընդունվել է  Ղազախստանի Ալմաթի քաղաքում  կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում:

Մալայզիան մրցապայքարում հաղթել է այդ ստուգատեսի մասնակիցներին նույնպես հյուրընկալել ցանկացող Բելառուսի, Թուրքիայի, Ուզբեկստանի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ 2015-ի աշխարհի առաջնությունը, ինչպես այս տարվա առաջնությունը, նույնպես 2016-ի օլիմպիական խաղերի համար վարկանիշային է և նոյեմբերի 20-29-ը կկայանա ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում:

Հավելենք նաև, որ 2016 թ մեծահասակների աշխարհի առաջնություն չի անցկացվելու, քանի որ  Բրազիլիայի Ռիո Դե ժանեյրո քաղաքում անցկացվելու են հերթական ամառային օլիմպիական խաղերը:

Նույն շարքից