Իսպանիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լեգանեսին» և դուրս մնաց հետագա պայքարից:
Մյուս խաղում «Սևիլիան» պարտության մատնեց «Ատլետիկոյին»:
Այսօր իր հանդիպումը կանցկացնի նաև «Բարսելոնան»: Կատալոնական գրանդի մրցակիցն «Էսպանյոլն», ում «Բարսելոնան» զիջեց առաջին խաղում: