Սպորտ 

Հայաստանի կարատեիստներն աչքի ընկան «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարում

Չեխիայի Օստրավա քաղաքի մարզապալատում կայացած կարատեի Եվրոպայի «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարում փայլուն հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:

60 կգ քաշային  Էդգար Մինասյանը և 84 կգ քաշային Սերյոժա Մակարյանը, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:

Բաց մրցումներում Մակարյանը չունեցավ հավասարը, իսկ  Մինասյանը ճանաչվեց 3-րդը:

 

Նույն շարքից