Տնտեսություն 

«Գազպրոմը» հերքել է «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի հայտարարությունը

analitik.am

«Գազպրոմը» հերքել է պարտքը հետաձգելու մասին «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի հայտարարությունը: «Գազպրոմի» եւ «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի միջև գազի դիմաց պարտքի հետաձգման պայմանավորվածություններ  չեն եղել: Այս մասին հայտարարել է «Գազգպրոմի» վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:


«Մենք այդ խնդրի լուծման տարբերակներ ենք որոնում, բանակցում ենք, բայց պայմանավորվածություններ այս պահին ձեռք չեն բերվել»,-ասել է Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


Այս պահին «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի ռուսական գազի պարտքը օգոստոսի, հոկտեմբերի և նոյեմբերի համար կազմել է 2,2 մլրդ դոլար:


Հիշեցնենք, որ ռուսական գազի պարտքի հետաձգման մասին, դեկտեմբերի 3-ին, տեղեկացրել էր «Նեֆտոգազի» վարչության նախագահ Եվգենի Բակուլինը:

Նույն շարքից