Սպորտ 

Հայաստանից 11 մասնակից` սամբոյի աշխարհի առաջնությունում

analitik.am

Ճապոնիայի Նարիտա քաղաքի «Նակադայ» մարզադահլիճը նոյեմբերի 20-24-ը կհյուրընկալի սամբոյի աշխարհի առաջնության մասնակիցներին:

Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն աշխարհի չեմպիոններ` Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի  չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյանը, Էդիկ Պետրոսյանը, ինչպես նաև Մարտին Միրզոյանը, Արեն Անտոնյանը, Արթուր Հակոբյանը, Ռոզա Խաչատրյանը, Սոսե Բալասանյանը:

 

Նույն շարքից