Սպորտ 

Միխայել Շումախերն անվասայլակին է, նաև տարբեր խնդիրներ ունի

analitik.am

«Ֆորմուլա-1» դասի  ավտոարշավորդ աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերն անվասայլակին է, նա նաև խնդիրներ ունի՝ խոսելու և հիշողության հետ կապված: Այդ մասին հայտնել է նախկին ավտոարշավորդ, ֆրանսիացի Ֆիլիպ Ստրեյֆը:

 «Շումախերը  համեմատաբար իրեն լավ է զգում, տեղաշարժ կա, սակայն  նա չի կարողանում խոսել, անվասայլակին է նստած: Ակնկալվում է, որ տանը նա ավելի արագորեն կապաքինվի, բայց դա բարդ է»,- պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ 2013-ի  դեկտեմբերին Շվեյցարիայում դահուկներով սահելիս մարզիկը բախվել էր քարի, գլխի վնասված ստացել և երկար ժամանակ անգիտակից վիճակում էր:

2014-ի հունիսի  Շումախերը գիտակցության էր եկել և դուրս գրվել  Լոզանի վերականգնողական կենտրոնից:  Ներկայումս լեգենդար ավտոարշավորդը փորձում է ապաքինվել տանը՝ ընտանեկան միջավայրում:

 

 

Նույն շարքից