Սպորտ 

Անվտանգության ինչ երաշխիքներ կունենան Հայաստանի մարզական պատվիրակները Բաքվում

analitik.am

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար  Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ, ըմշամրատի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանն ուղևորվեցին Ադրբեջանի մայրաքաղաք: Նրանք մեկնեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որպեսզի այնտեղից էլ գնան Բաքու:

Ինչպես հայտնի է, վերջինումս նոյեմբերի 21-22-ին անցկացվելու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանը, որում քննարկվելու են 2015-ին կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Հայաստանի ներկայացուցիչներին անվտանգության երաշիքներ են պետք, որ մեր  երկրի պատվիրակությունը կարողանա մասնակցել այդ ստուգատեսին:

Հավելենք, որ նստաշրջանի պատվիրակներն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն այցելելու են խաղերի համար նախատեսված մարզաբազաները, որպեսզի ծանոթանան պայմաններին:

Նույն շարքից