Սպորտ 

Ինչո՞ւ է Հայաստանում անտեսվում ստենդային հրաձգությունը

analitik.am

Այսօր Երևանի հրաձգության հնրապետական դպրոցում կմեկնարկի գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը:

Ստուգատեսում կարողությունները կփորձի վեց տասնյակ մարզիկ-մարզուհի: Նրանք կներկայացնեն Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը և Վանաձորի մարզադպրոցը:

Ինչ խոսք, դա լավ է, սակայն մտահոգում է, որ ստենդային հրաձգությունը երկար ժամանակ է մեր երկրում կաղում է: Պատճառաբանվում է, որ պայմաններ չկան, թեև հրաձգարւաններ, նաև մասնավոր` գոյություն ունեն, իսկ  Հայաստանի հավաքականում օտարազգի մարզիկ է, որն իր արդյունքներով միջազգային մեկնարկներում միայն տխրեցնում է:

Փաստն այն է, որ այդ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ունենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոն` Երջանիկ Ավետիսյանը, նրա որդիները հուսադրող արդյունքներ են ցույց տալիս, Իրանում, Հոլանդիայում հայ նշանառուներ կան, ովքեր Հայաստանի հավաքականի պատիվը պաշտպանելու ցանկություն են հայտնել, սակայն ֆինանսներ չեն նախատեսվում այս մրցաձևի, առաջնության անցկացման համար:

Նույն շարքից