«Մխիթարյանի երկրպագուն էի դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»»,-հայտարարել է «Արսենալի» լեգենդ Թիերի Անրին:
Նրա խոսքերով, Մխիթարյանի և «Արսենալի» ոճերը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ հայ ֆուտբոլիստը հենց «Արսենալի» ֆուտբոլիստ է. «Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է»:
Անրին նաև նշել է, որ պետք չէ եզրակացություններ անել «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի խաղից: