Սպորտ 

Սամբիստ Մավրիկ Նասիբյանը` աշխարհի չեմպիոն

analitik.am

Ճապոնիայի Նարիտա քաղաքի մարզապալատում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը ոսկեբեր էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Իրեն լավագույնս դրսևորեց 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը: Արցախի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը, վերելքով անցկացնելով նախնական փուլերի գոտեմարտերը, իրավունք ստացավ հանդես գալու եզրափակչում: Վճռական հանդիպումում էլ նա, առավելության հասնելով  բուլղարացի Տիխոմիր Բլագովեստովի նկատմամբ, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Ի պատիվ մարզիչ Էռնեստ Միրզոյանի սանի հաղթանակի  հնցեցվեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

Առաջնությանը մասնակցում է 80 երկրի  600 մարզիկ:

Նույն շարքից