Սպորտ 

Դեկտեմբերին Հայաստան կայցելի Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրե Մայերը

analitik.am

Դեկտեմբերի 8-11-ը Երևանում  կանցկացվեն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության տղամարդկանց և կանանց թիմերի մրցաշարերը: Դրանով էլ կեզրափակվեն տարվա մարզական միջոցառումները: Դրանց թիվն անցնում է երկու տասնյակից:

Հաջորդ ամիս Ռուսաստանից բարձրակարգ մասնագետ կժամանի Երևան, որը  դեկտեմբերի 20-21-ին  վերապատրաստման և որակավորման բարձրացման սեմինար կանցկացնի Հայաստանի մարզիչների համար:

Սեմինարի մասնակիցներին ՀՎՖ և ՌՎՖ կողմից կտրվեն հավաստագրեր: Այդ օրերին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերցիայի նախագահ Անդրե Մայերը:

Նույն շարքից