Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ընկերը՝ Միգել Պայշաուն հայտնել է, որ վերջինս ցանկանումմ է վերադառնալ Պորտուգալի: Պայշաուի խոսքերով Ռոնալդու ցանկանում է վերադառնալ «Սպորտինգ»:
«Դա ճիշտ է, Ռոնալդու խոսում է Պորտուգալիա վերադառնալու մասին: Փաստացի նա խնդրել է ինձ ասել այդ մասին»,-ասել է պորտուգալացու ընկերը:
Նշենք, որ Ռոնալդուն «Սպորտնգում» հանդես է եկել 2002-03 թվականներին, ապա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: