Սպորտ 

Ստամբուլում բասկետբոլի խաղից առաջ սպանել են սերբ երկրպագուի

analitik.am

Ստամբուլում «Գալաթասարայ» և «Ցրվենա Զվեզդա» բասկետբոլային թիմերի միջև Եվրոլիգայի խաղից առաջ թուրք երկրպագուները հարձակվել են 400 սերբ երկրպագուների վրա, որոնք չեն կարողացել մտնել մարզադաշտ, սերբ երկրպագուներից մեկը սպանվել է, գրում է Взгляд-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել «Աբդի Իփեքչի Արենա» մարզադաշտի մոտակայքում։ Վեճի ընթացքում մասնակիցներից մեկը դանակի վնասվածք է ստացել։ Դա եղել է 25-ամյա սերբ երկրպագու, ում տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 

Նշվում է, որ «Գալաթասարայ»-ի երկրպագուները խաղի ժամանակ տրիբունաներում պահել են ալբանական դրոշը։

 

«Դա թշնամական ժեստ է։ Ես շոկի մեջ եմ, որ միջոցառումը նման ողբերգությամբ է ավարտվել։ Անվտանգության կազմակերպումը եղել է շատ ցածր մակարդակի վրա, թեև խաղից 2 օր առաջ մենք նախազգուշացրել էինք իրավապահ մարմիններին, որ կայանալիք խաղում վտանգի մեծ ռիսկ կլինի։ Այժմ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ սերբ երկրպագուները բարեհաջող լքեն Թուրքիայի տարածքը»,- ասել է Ստամբուլում սերբ հյուպատոս Զորան Մարկովիչը։

Նույն շարքից