Տնտեսություն 

Ռուսաստանի համար ձեռնտու է մեզ մշտական լարվածության մեջ պահելը

analitik.am

Սանիտարական վերահսկողության ռուսաստանյան մարմինների համար ձեռնտու է Հայաստանին պահել մշտական լարվածության մեջ: Այդ մասին հայտնել է Հայաստանի ձկնաբույծների միության նախկին նախագահ Արկադի Գևորգյանը:


Հիշեցնենք, որ 2012թ.-ի սեպտեմբերին Ռոսսելխոզնադզորը սահմանափակել էր հայաստանյան 4 ձեռնարկությունների ձկան արտահանումը՝ «Ակվատեխատոմատիկա», «Դիմիտրի», «Յունիֆիշ» և «Գոս»: Առաջին երկուսը հայտնվել էին սեւ ցուցակում, երկուսի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն:


Ինչպես նշել է Գևորգյանը, արտահանման իրավիճակն ընդհանուր առմամբ չի փոխվել, թեև Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները պատրաստվում են պարբերաբար այցելել այդ ընկերություններ ու հետեւել արտադրական պայմաններին ու արտադրանքի որակին: «Սակայն երբ հաջորդ անգամ կգա Ռոսսելխոզնադզորը, մեզ հայտնի չէ»,- նշել է Գևորգյանը:

Նույն շարքից