Սպորտ 

Մերոնք՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

analitik.am

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկեցին մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունների մրցաշարերը:
Հայաստանի երկու պատվիրակ մասնակցեց մինչև 62 կգ քաշային երիտասարդների Ա խմբի 12 մասնակիցների պայքարին: 20-ամյա Րաֆֆի Գալստյանը երկամարտի 252 (110 +142) կգ արդյունքով գրավեց 7-րդ տեղը: 19-ամյա Դավիթ Բաղդասարյանը  247 (105+ 142) կգ ցուցանիշով հանգրվանեց աղյուսակի 10-րդ հորիզոնականում:  Չեմպիոն դարձավ 20-ամյա ռուսաստանցի ծանրորդ Ասալի Աբդուլհաշումովը՝ 281 ( 126+155) կգ:
Այսօր  մեդալները  կվիճակեն մինչև 23 տարեկան 56 կգ և 62 կգ քաշային երիտասարդները,  48 կգ և 53 կգ քաշային մարզուհիները, ինչպես նաև մինչև 20 տարեկան 69 կգ քաշային երիտասարդները:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան նոյեմբերի 24-ին:

56 կգ քաշային կարգում մինչև 23 տարեկանների պայքարում կարողությունները կփորձի 21-ամյա Սմբատ Մարգարյանը,  մինչև 20 տարեկան 69 կգ քաշային ծանրորդների պայքարում հանդես կգա Դավիթ Հովհաննիսյանը:

Նույն շարքից