Սպորտ 

«ՊՍԺ»-ն ասել է պայմանը, որի դեպքում Նեյմարին թույլ կտա հեռանալ «Ռեալ»

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել միայն այն ժամանակ, երբ ակումբի հետ նվաճի Չեմպիանների լիգայի գավաթը, հայտնում է  Goal.com-ը:

Պարբերականի պնդմամբ, հենց այսպիսի պայման է առաջ քաշել ֆրանսիական ակումբի նախագահ Նասսեր Ալ-Հելաիֆին: Ինքը՝ Նեյմարը, իր հարազատներին ասել է, որ երազում է Մադրիդ տեղափոխվելու մասին:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի մեջ ներառել նույնիսկ Կրիշտիանո Ռոնալդուին, ում հետ հարաբերությունները վատացել են :

Նեյմարի համար պայքարին միացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որ Le 10 Sport-ի փոխանցմամբ, պատրաստ է մինչև 500 միլիոն եվրո տրամադրել այդ գործին:

Նույն շարքից