«Բարսելոնան» Իսպանիայի գավաթի ¼ եզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին»: Գոլերի հեղինակ դարձան Լեոնել Մեսսինն և Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակը թույլ տվեց կատալոնական գրանդին 8-րդ անգամ անընդմեջ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչին մասնակցելու հնարավորություն ստանալ:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ, պարտություն կրելով «Լեգանեսից», դուրս էր մնացել հետագա պայքարից: